«Լուկոյլ Արենայի» «Ա» տրիբունան ստացել է Նիկիտա Սիմոնյանի անունը, հայտնում է Մոսկվայի «Սպարտակի» մամուլի ծառայությունը։
«Նիկիտա Սիմոնյանի անվան «Ա» տրիբունան։ Նա հավերժ կլինի հարազատ ակումբի կողքին»,- գրել է ռուսական ակումբը։
Երևանի «Արարատի» լեգենդար մարզիչը գլխավոր ռմբարկուն է «Սպարտակի» պատմության մեջ։
Նիկիտա Սիմոնյանը մահացել է նոյեմբերի 23-ին։ Օլիմպիական չեմպիոնն 99 տարեկան էր։ Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին «Սպարտակի» ստադիոնում:


