Logo

«Սպարտակի» ֆուտբոլիստի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել

15:49 / 16.02.2024Ֆուտբոլ
null

Նիդերլանդների դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի վինգեր Կվինսի Պրոմեսի նկատմամբ և կալանք է դրել նրան պատկանող 9 գույքի վրա, հայտնում է «РИА Новости»-ն:

Փետրվարի 14-ին Ամստերդամի դատարանը 1362 կգ անօրինական կոկաին տեղափոխելու գործով մեղավոր էր ճանաչել 32-ամյա ֆուտբոլիստին և դատապարտել 6 տարվա ազատազրկման:

Նիդերլանդների դատախազությունից հայտնել են, որ միջոցներ են ձեռնարկել «Սպարտակի» ֆուտբոլիստի արտահանձնումը կազմակերպելու համար, սակայն մինչև այժմ արդյունքի չեն հասել:

Հիշեցնենք, որ Պրոմեսը նախորդ տարվա հունիսին դատապարտվել էր նաև զարմիկին դանակահարելու համար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ