Logo

Սպալետին մեկնաբանել է «Նապոլիից» հեռանալու որոշումը

20:52 / 29.05.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին մեկնաբանել է ակումբից հեռանալու որոշումը:

«Երբեմն դուք բաժանվում եք չափից շատ ուժեղ սիրո պատճառով: «Նապոլին» լավագույնին է արժանի, իսկ ես պատրաստ չեմ դրան: Մի քանի շաբաթ առաջ Դե Լաուրենտիսին ասացի, որ ինձ մեկ տարվա ընդմիջում է անհրաժեշտ: Երջանիկ եմ, որ նա ըմբռնումով մոտեցավ ու երեկ հայտարարեց այդ մասին»,- իտալացու խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը «Նապոլին» գլխավորում է 2021 թվականի հուլիսից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպալետին և Դե Լաուրենտիսն ունեն կոնֆլիկտ: 

Այս մրցաշրջանում «Նապոլին» 1990 թվականից հետո առաջին անգամ ու պատմության մեջ երրորդ անգամ էր դարձել Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա