Իտալիայի Ա Սերիայի նորընծա չեմպիոն «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին հայտնել է, որ ակումբը երկարաձգել է իր պայմանագրի ժամկետը:
«Ակումբի ղեկավարությունը պայմանագրիս ժամկետը երկարաձգելու տարբերակ ուներ, և նրանք օգտվեցին դրանից: Ես շնորհակալ եմ նրանց այս մասին ինձ զգուշացնելու համար։ Ժամանակ կլինի դա քննարկելու համար, քանի որ մրցաշրջանը դեռ չի ավարտվել»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Footbal Italia-ն:
Հիշեցնենք, որ 64-ամյա մասնագետը «Նապոլին» գլխավորում է 2021 թվականի հուլիսից: «Նապոլին» վաղաժամ չեմպիոն էր դարձել 33-րդ տուրում՝ «Ուդինեզեի» դեմ արտագնա հանդիպումն ավարտելով 1-1 հաշվով: Սպալետիի թիմը երրորդ անգամ է նվաճել Սկուդետոն, նախորդ չեմպիոնությունից անցել էր 33 տարի: