Logo

Սպալետի. «Օսիմհենը պատրաստ կլինի «Միլանի» դեմ պատասխան խաղին»

19:12 / 13.04.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին խոսել է թիմի նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի մասին:

«Օսիմհենը 100 տոկոսով պատրաստ կլինի «Միլանի» դեմ պատասխան խաղին: Նա կլինի հայտացուցակում»,- Սպալետիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

Հիշեցնենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը մկանային վնասվածքի պատճառով չէր մասնակցել «Միլանի» դեմ դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղին (0-1): Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին Նեապոլում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա