Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ամփոփել է Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին տուրում Խորվաթիայի դեմ հանդիպումը (1-1), որում «Սկուադրա աձուրան» պարտությունից փրկվել է 90+8 րոպեին և դուրս է եկել փլեյ-օֆֆ:
«Հիմա ֆուտբոլն այնպիսին է, որ պետք է հավատաս մինչև վերջին վայրկյանը: Այդպիսի պահերն ամենագրավիչն են դառնում:
Մեր խաղերում որոշ անտրամաբանական բաներ են տեղի ունենում: Մեզ հարկավոր է այնպես անել, որ ֆուտբոլիստներն իրենց առավելագույնը ցույց տալու համար լավագույն պայմաններում լինեն»,- իտալացու խոսքը մեջբերում է Rai-ն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիան B խմբում 4 միավորով գրավել էր երկրորդ տեղը և դուրս եկել 1/8 եզրափակիչ։ 100 տոկոսանոց ցուցանիշով խմբում հաղթել էր Իսպանիայի հավաքականը։