ԱՄՆ-ում շարունակվող Soccer Champions Tour ընկերական մրցաշարի հերթական խաղում մրցել են անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու կատալոնական «Բարսելոնան»: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 2-2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունն ուղեկցել է «Բլաուգրանային»: «Մանչեսթեր Սիթիից» 11-մետրանոց նշակետից վրիպել են Կալվին Ֆիլիպսն ու 18-ամյա Ջեյքոբ Ռայթը:
Հանսի Ֆլիկի գլխավորած «Բարսելոնան» ԱՄն-ում հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 4-ին և կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ: Երրորդ խաղում անընդմեջ պարտություն կրած «Մանչեսթեր Սիթին» նույն օրը կխաղա Լոնդոնի «Չելսիի» հետ:
Soccer Champions Tour
«Բարսելոնա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2-2 (11-մետրանոցներով՝ 4-1)
Պաու Վիկտոր, 24, Պաբլո Տոռե, 45+2 - Նիկո Օ՛Ռեյլի, 39, Ջեք Գրիլիշ, 60


