Ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը կմիանա NBCUniversal-ին և Peacock հոսքային հարթակին՝ լուսաբանելու 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերը, հաղորդում է NBC Sports-ը:
«Ես ուրախ եմ վերադառնալու իմ ընկերոջ՝ Մայք Տիրիկոյի (NBC-ի հաղորդավար - խմբ.) մոտ Միլանում և Կորտինայում կայանալիք 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերին։
D-O-Double-G-ն ներկա կլինի, և ես անհամբեր սպասում եմ մարզիկների և նրանց ընտանիքների հետ տոնակատարությանը։
Ես կբերեմ իմ բաճկոնները, դահուկասահքի տաբատները, ակնոցներն ու չմուշկները, և վստահ եմ, որ կփայլեմ»,- ասել է հանրահայտ ռեփերը:
Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2026 թվականի փետրվարի 6-22-ն Իտալիայի Միլան և Կորտինա դ'Ամպեցո քաղաքներում:
Հիշեցնենք, որ Սնուփ Դոգը NBCUniversal-ի համար լուսաբանել էր նաև Փարիզի 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը:

