Նիդերլանդների հավաքականի, Մադրիդի «Ռեալի» ու Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարծիք է հայտնել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի մասին:
«Նա հենց սկզբում սխալ գործեց, երբ կոնֆլիկտի ունեցավ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Նա կորցրեց ֆուտբոլիստների հարգանքը: Էրիկը մտածում էր, որ հակառակը կլինի, բայց, իհարկե, այդպես չէր:
Հանդերձարանում խաղացողները մտածեցին. «Այս մարդը խելագարվե՞լ է»»,- Veronica Offside-ի եթերում ասել է Սնեյդերը:
Հիշեցնենք, որ Էրիկ Տեն Հագն անգլիական ակումբը գլխավորում է 2022 թվականից։