Իտալիայի չեմպիոն «Ինտերի» նախկին ավագ Սամիր Հանդանովիչը նշանակվել է «Ներաձուրիի» մինչև 17 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Սլովենացի անվանի դարպասապահը կարիերան ավարտելուց հետո աշխատում էր իտալական գրանդի համակարգում՝ որպես առաջին և երիտասարդական թիմերի դարպասապահների սկաուտ:
Հիշեցնենք, որ Սամիր Հանդանովիչն «Ինտերում» խաղացել է 2012-2023 թվականներին: 11 մրցաշրջանների ընթացքում սլովենացին միլանյան ակումբի կազմում անցկացրել է 455 հանդիպում:


