Logo

«Սլովանը»՝ Տիգրան Բարսեղյանի հնարավոր հեռանալու մասին

00:58 / 29.06.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Սլովակիայի չեմպիոն «Սլովանը» հայտարարություն է տարածել և հերքել այն տեղեկությունը, որ հայ հարձակվող Տիգրան Բարսեղյանը հեռանալու է թիմից:

«Այսօր երեկոյան Սլովակիայի մարզական որոշ կայքեր Կիպրոսից տեղեկություն են ստացել, թե իբր Տիգրան Բարսեղյանը պետք է հեռանա «Սլովանից»:

Հերքում ենք այդ տեղեկությունը: Բրատիսլավայի «Սլովանը» Տիգրան Բարսեղյանի հետ գործող պայմանագիր ունի մինչև օրացուցային տարվա ավարտը։ Այս պահին մենք որևէ ակումբի հետ չենք բանակցում նրա տրանսֆերի շուրջ, և հետևաբար այն հրապարակումները, թե իբր Տիգրանը «հեռանում է ակումբից», չի համապատասխանում իրականությանը։

Բարսեղյանը թիմի հետ ուսումնամարզական հավաքի է Ավստրիայում և պատրաստվում է նոր մրցաշրջանին։
Բացի այդ, ակումբն այժմ բանակցություններ է վարում խաղացողի հետ՝ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար»,- նշված է ակումբի հաղորդագրությունում:

Ավելի վաղ մարզական լրագրող Կոստաս Պլացիկասը X-ի միկրոբլոգում գրել էր, որ Կիպրոսի «Օմոնիան» մոտ է 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելուն:

Բարսեղյանը 2022 թվականից է խաղում Սլովակիայի չեմպիոնի կազմում: 30-ամյա ֆուտբոլիստը 13 գոլով դարձել էր Սլովակիայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկու։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա