Logo

Սլովակիայի հավաքականն առաջին անգամ հաղթել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-3-ի ներկայացուցչի

23:29 / 17.06.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Սլովակիայի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական խաղում հաղթանակի է հասել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-3-ի ներկայացուցչի նկատմամբ, հայտնում է Opta-ն:

ՖԻՖԱ-ի վարկանիշային ցուցակի 48-րդ տեղը զբաղեցնող սլովակները Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի խմբային փուլի մեկնարկային տուրում 1-0 հաշվով հաղթել են երրորդ տեղում գտնվող Բելգիայի հավաքականին:

Սլովակիայի հավաքականն առնվազն մեկ հաղթանակ է տարել վերջին չորս խոշոր մրցաշարերում, որոնց մասնակցել է: ԱԱ-2010-ի խմբային փուլում սլովակները հաղթել էին Իտալիային (3-2), Եվրո-2016-ում՝ Ռուսաստանին (2-1), Եվրո-2020-ում՝ Լեհաստանին (2-1):

Սլովակները Եվրո-2024-ի E խմբի երկրորդ խաղում հունիսի 21-ին կմրցեն Ուկրաինայի հավաքականի դեմ: Ուկրաինացիներն առաջին տուրում 0-3 հաշվով պարտվել են Ռումինիայի հավաքականին:

Եվրո-2024. Տասնամյակի կիսապաշտպանի թիմը, «չեղած տեղից» գոլ խփողները և Պետրակովի նախկին թիմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա