Logo

Սլովակիայի հավաքականի պաշտպանը` «Աթլետիկոյի» տրանսֆերային գլխավոր նպատակ

23:20 / 23.06.2024Ֆուտբոլ
null

Ռոտերդամի «Ֆեյենորդի» և Սլովակիայի հավաքականի պաշտպան Դավիդ Հանցկոն Մադրիդի «Աթլետիկոյի» տրանսֆերային գլխավոր նպատակն է։

Marca-ն գրում է, որ իսպանական ակումբը կարագացնի 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու գործընթացը, եթե Սլովակիայի հավաքականը շուտ դուրս մնա Եվրո-2024-ից։

Հանցկոյի տեղափոխության հարցում «Աթլետիկոն» բանակցել է «Ֆեյենորդի» հետ, սակայն չի կարողացել համաձայնության հասնել։ Մադրիդյան գրանդը հուսով է, որ սլովակ ֆուտբոլիստը ճնշում կգործադրի «Ֆեյենորդի» ղեկավարության վրա և ցանկություն կհայտնի փոխել ակումբը։

Դավիդ Հանցկոն «Ֆեյենորդում» հանդես է գալիս 2022 թ. օգոստոսից և 93 խաղում խփել է 11 գոլ, կատարել 8 ասիստ։ Նա այժմ Սլովակիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա