Սլովակիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Կոշիցեին»։
Հանդիպման միակ գոլը 38-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Հյուրերը 57-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով. դաշտից հեռացվել էր ուկրաինացի պաշտպան Դանիլ Իգնատենկոն։
Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում։
Հիշեցնենք, որ մարտի 9-ին նույն մրցակցի դեմ Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆի առաջին խաղում (3-2) Բարսեղյանը դուբլ էր գրանցել։
Սլովակիայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Կոշիցե» - «Սլովան»` 0-1
Տիգրան Բարսեղյան, 38
Հեռացում` Դանիլ Իգնատենկո, 57 («Սլովան»)