Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 2-1 հաշվով հաղթել է Տրնավայի «Սպարտակին»։
Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 41-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Մատուշ Վոյտկոյին. սլովակ պաշտպանը խփել է իր թիմի հաղթական գոլը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։
Սլովակիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Սլովան» - «Սպարտակ Տրնավա»` 2-1
Ռոբերտ Մակ, 31, Մատուշ Վոյտկո, 41 - Քելվին Օֆորի, 12


