Logo

Սլովակիայի գավաթ. Բարսեղյանն ասիստ կատարեց, բայց «Սլովանը» դուրս մնաց գավաթային պայքարից

19:20 / 16.04.2025• Ֆուտբոլ
null

Սլովակիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Տրնավայի «Սպարտակին»։

Հանդիպման հիմնական ժամանակում «Սպարտակը» հաղթել է 2-1 հաշվով։

«Սլովանի» գոլը 39-րդ րոպեին խփել է թիմի ավագ Գուրամ Կաշիան` եզրափակելով Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի փոխանցումը։

Հետախաղյա հարվածաշարի ժամանակ Բարսեղյանը վրիպել է նշակետից. մրցակցին փրկել է դարպասապահ Զիգա Ֆրելիխը։

«Սպարտակը» չորրորդ տարին անընդմեջ դուրս է եկել գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Բանսկա Բիստրիցա» - «Ռուժոմբերոկ» դիմակայության հաղթողին։

Սլովակիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Սպարտակ Տրնավա» - «Սլովան Բրատիսլավա»` 2-1 (11-մետրանոցներով` 4-2) (առաջին խաղը` 1-2)

Մարտին Միկովիչ, 35, Միխալ Դյուրիշ, 90 - Գուրամ Կաշիա, 39

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ