Logo

Սլոթը` Սալահի, Ալեքսանդր-Առնոլդի ու Վան Դեյկի` ակումբից հավանական հեռանալու մասին

11:55 / 19.10.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Արնե Սլոթը մեկնաբանել է առաջատար ֆուտբոլիստների` պաշտպաններ, նիդերլանդցի Վիրջիլ վան Դեյկի, անգլիացի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի ու եգիպտոսցի վինգեր Մոհամեդ Սալահի` ակումբից հավանական հեռանալու մասին լուրը։

«Կարծում եմ` թերագնահատում եք մեր ֆուտբոլիստներին։ Այդ ֆուտբոլիստներն արդեն սովոր են, որ նրանց յուրաքանչյուր տարի կապում են բոլոր առաջատար ակումբների հետ` անկախ նրանք ունե՞ն գործող պայմանագիր, թե՞ ոչ։

Եթե մտածում եք, թե նրանց անհանգստացնում են այդ լուրերը, ապա չեք գնահատում` որքան ուժեղ են նրանք հոգեպես։ Դա մեր աշխատանքի և աշխարհի դրվածքի մի մասն է։ Պարզապես, կենտրոնացեք ձեր գործի վրա։

17 կամ 18 տարեկանում, հավանաբար, այդ ամենը կազդեր ձեզ վրա։ Բայց Տրենտը դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել է Չեմպիոնների լիգան, Վիրջիլն ու Մոն նույնպես։ Չեմ հավատում, որ այդ լուրերը նրանց համար խնդիր են, քանի որ, իրոք, լավ են խաղում»,- Սլոթի խոսքը մեջբերում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ Սալահի, Ալեքսանդր-Առնոլդի ու Վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսի 30-ին։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ