«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթն Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Քրիստալ Փելասին» պարտվելուց հետո ամփոփել է խաղը։
«Չէի փոխի մեկնարկային կազմը, եթե ժամանակը կարողանայի հետ տալ։ Չեմ փոշմանել ընտրածս կազմի համար. մենք չենք հաղթել այս մրցաշրջանում «Քրիստալ Փելասին» նաև հիմնական կազմով։
Մարդիկ թյուր կարծիք ունեն մեր կազմի վերաբերյալ։ Մեր կազմն այնքան խոր չէ, որքան մտածում են։ Խաղից առաջ ես տեսա, թե ինչ կազմով է խաղում «Մանչեսթեր Սիթին»։ Նախորդ խաղի համեմատ՝ մեկնարկային կազմի ոչ մի ֆուտբոլիստ չկար, բայց միևնույն է թվում էր՝ նրանք հիմնական կազմով են խաղում»,- ասել է Սլոթը։


