Logo

Սլոթ. «Սալահին ասել ենք, որ ինքը թիմում չէ»

23:29 / 08.12.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Առնե Սլոթը խոսել է հարձակվող Մոհամեդ Սալահին թիմից հեռացնելու մասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես հանգիստ և քաղաքավարի մարդ եմ, բայց դա չի նշանակում, որ թույլ եմ: Եթե ֆուտբոլիստը նման հայտարարություն է անում, գլխավոր մարզիչը պետք է արձագանքի: Զարմացա, երբ լսեցի Սալահի հայտարարությունը: Նա ունի իրավունք զգալու այն, ինչ այժմ զգում է, բայց դա լրագրողների հետ կիսելն ընդունելի չէ. պարտավոր էի արձագանքել:

Չեմ կարծում, որ մեր հարաբերությունները խաթարվել են, նման զգացողություն ընդհանրապես չունեի մինչև նրա հարցազրույցը: Մենք նրա հետ մինչև այդ հարցազրույցը շատ էինք խոսել, բայց դրանից հետո ասել ենք, որ ինքը թիմում չէ»,- ասել է նիդերլանդցին:

Քիչ առաջ հայտնել էինք, որ եգիպտոսցին չի ընդգրկվել «Լիվերպուլի»՝ Միլանի «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում կայանալիք խաղի համար նախատեսված հայտացուցակում:

33-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ հարցազրույցներից մեկում դժգոհել էր ներկայիս կարգավիճակից: Սալահն Անգլիայի Պրեմիեր լիգայի 3 խաղ անընդմեջ մնացել է պահեստայինների նստարանին:

Ավելի վաղ Ֆաբրիցիո Ռոմանոն գրել էր, որ «Լիվերպուլում» ընթանում են ներքին քննարկումներ, Սալահի նկատմամբ կարող է կիրառվել պատժամիջոց: 

Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ