Logo

Կոնֆերենցիաների լիգա. «Սլովանը» հաղթեց «Բազելին», «Քյոլնը» պարտվեց, այլ արդյունքներ (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:55 / 07.10.2022Կոնֆերենցիաների լիգա
Սլովան-Բազել

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը», որի կազմում ելույթ է ունենում Հայաստանի հավաքականի վինգեր Տիգրան Բարսեղյանը, արտագնա խաղում 2-0 հաշվով հաղթեց շվեյցարական «Բազելին»:

Տիգրան Բարսեղյանը Սլովակիայի չեմպիոնի պահեստայինների թվում էր ու փոխարինման մտավ 62-րդ րոպեին:

«Բազելն» ունի 6 միավոր և H խմբի առաջատարն է: Նույնքան միավորով երկրորդ տեղում է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն Երևանի «Փյունիկը», որն այս տուրում 2-0 հաշվով հաղթել էր Լիտվայի չեմպիոն Վիլնյուսի «Ժալգիրիսին»։ «Սլովանը» 4 միավորով 3-րդն է, իսկ «Ժալգիրիսն» ունի 1 միավոր:

Չորրորդ տուրում «Փյունիկը» հոկտեմբերի 13-ին արտագնա խաղում կրկին կմրցի «Ժալգիրիսի» հետ:

D խմբում ընդգրկված գերմանական «Քյոլնը» Սարգիս Ադամյանի հետ տանը նվազագույն հաշվով պարտվեց սերբական «Պարտիզանին»: Հայաստանի հավաքականի հարձակվողը գերմանական ակումբի մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

«Քյոլնը» 4 միավորով 3-րդ տեղում է, խմբի առաջատարներ «Պարտիզանը» և ֆրանսիական «Նիսն» ունեն 5-ական միավոր: Խմբի հետնապահ չեխական «Սլովացկոն» հավաքել է 1 միավոր:

Կոնֆերենցիաների լիգա, խմբային փուլ, 3-րդ տուր

H խումբ

«Բազել» (Շվեյցարիա) - «Սլովան» (Սլովակիա)՝ 0-2 

Լուկաս Պաշուշեկ, 36, Ալեքսանդար Չավրիչ, 45+1

«Փյունիկ» (Հայաստան) - «Ժալգիրիս» (Լիտվա)՝ 2-0 (տեսանյութ)

Ժունինյո, 43, Յուսուֆ Օտուբանջո, 61

D խումբ 

«Քյոլն» (Գերմանիա) - «Պարտիզան»  (Սերբիա) ՝ 0-1

Սվետոզար Մարկովիչ, 9 

«Սլովացկո» (Չեխիա) - «Նիս» (Ֆրանսիա)՝ 0-1

Նիկոլյա Պեպե, 54

A խումբ

«Հարթս» (Շոտլանդիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 0-3 (տեսանյութ)

Ռոլանդո Մանդրագորա, 4, Քրիստիան Կուամե, 42, Լուկա Յովիչ, 79

Հեռացում՝ Լովիս Նեիլսոն, 48, («Հարթս»)

ՌՖՇ (Լատվիա) - «Բաշաքշեհիր» (Թուրքիա)՝ 0-0

Հեռացում՝ Թոմաս Սիմկովիչ, 69 (ՌՖՇ)

B խումբ

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Վեսթ Հեմ» (Անգլիա)՝ 0-1 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 79

«Սիլկեբորգ» (Դանիա) - «Ստյաուա» (Ռումինիա)՝ 5-0

Անդերս Կլունգե, 3, Կասպեր Կուսկ, 7, Նիկլաս Հելենիուս, 35 (11մ.), Շտեֆան Թորդարսոն, 58, Տոնի Ադամսեն, 71

C խումբ

«Լեխ Պոզնան» (Լեհաստան) - «Հապոել Բեր-Շևա» (Իսրայել)` 0-0

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Աուստրիա Վիեննա» (Ավստրիա)՝ 5-0 (տեսանյութ)

Ալեքս Բաենա, 18, Առնո Դանժումա, 43, Խոսե Լուիս Մորալես, 76, 80, 88

E խումբ

«Դնեպր-1» (Ուկրաինա) - «Վադուց» (Լիխտենշտեյն)` 2-2

Արտյոմ Դովբիկ, 5, Օլեքսանդր Պիխալյոնոկ, 78 - Ֆաբիո Ֆեր, 26, Սեդրիկ Գասեր, 47

«ԱԶ Ալկմար» (Նիդեռլանդներ) - «Ապոլոն» (Կիպրոս)՝ 3-2

Ջենս Էդգոր, 16, Դանի դե Վիտ, 62, Յեսպեր Կարլսոն, 85 - Պատրիկ Ջուստեն, 19, Էուկլիդս Կաբրալ, 71

F խումբ

«Մոլդե» (Նորվեգիա) - «Շամրոկ Ռովերս» (Իռլանդիա)՝ 3-0

Օլա Բրինդհիլսեն, 10, 49, Էտզազ Հուսաին, 58

«Գենտ» (Բելգիա)  - «Յուրգարդեն» (Շվեդիա)՝ 0-1

Մարկուս Դանիելսոն, 37

G խումբ

«Սիվասպոր» (Թուրքիա) -  «Բալկանի» (Կոսովո)`3-4

Ֆրեդրիկ Ուլվեստադ, 1, Էրդոգան Եսիլյուրտ, 75, Մուստաֆա Յատաբարե, 90+1 - Արմենդ Թաքի, 20, Արբեր Պոտոկու, 31, Մերիտոն Կորենիցա, Էրմալ Կրասնիքի, 90+4

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Կլուժ» (Ռումինիա)`0-1

Ռանգելո Յանգա, 45


 

 


 

 
 

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ