Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող միջազգային մրցաշարում։
67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը եզրափակիչում տուշեով առավելության է հասել ճապոնացի Կյոտարո Սոգաբեի նտակմամբ և դարձել մրցաշարի հաղթող։ Գոտեմարտի դադարեցման պահին հաշիվը 8:1 էր` հօգուտ հայ ըմբիշի:
Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ) նվաճել է բրոնզե մեդալ, Գևորգ Ղարիբյանը (60 կգ) զբաղեցրել է 5-րդ տեղը, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) մեդալ չի նվաճել։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Վարշավայում մեդալի համար կպայքարեն նաև Շանթ Խաչատրյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 4 մեդալ էր նվաճել Վարշավայում։ Արման Անդրեասյանը (70 կգ) հռչակվել էր մրցաշարի հաղթող, Արման Ավագյանը (79 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր, իսկ Մանվել Խնձրցյանն (57 կգ) ու Հրայր Ալիխանյանը (74 կգ) նվաճել էին բրոնզե մեդալներ: Վազգեն Թևանյանը (65 կգ) մրցաշարին չէր մասնակցի վնասվածքի պատճառով, իսկ Արսեն Հարությունյանին (61 կգ) մարզչական շտաբը հանգստանալու հնարավորություն է տվել աշխարհի առաջնությունից առաջ:


