
տուր
01 Հունվար 1970 - 18:03
- 
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը, որը կտևի մինչև դեկտեմբերի 18-ը:
Մրցումային երկրորդ օրն սփոփիչ գոտեմարտ են անցկացրել 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 77 կգ քաշային Կարապետ Չալյանը:
Հայ ըմբիշները հաղթել են իրենց մրցակիցներին ու կպայքարեն բրոնզե մեդալի համար: Չալյանը կգոտեմարտի սերբ Վիկտոր Նեմեսի հետ, իսկ Գալստյանը՝ ուկրաինացի Արտուր Պոլիտաևի:
Հիշեցնենք, որ սփոփիչ գոտեմարտում այսօր պարտվել է Ռուդիկ Մկրտչյանը՝ լքելով հետագա պայքարը, իսկ 87 կգ քաշային Արթուր Շահինյանը, որը պարտվել էր 1/8 եզրափակիչում, սփոփիչ գոտեմարտի հնարավորություն չի ստացել և նույնպես լքել է պայքարը:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, 82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը պարտվել են մեկնարկային գոտեմարտում:
130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը և 63 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկել են հաղթանակով: Ավելի վաղ եզրափակիչի ուղեգիր է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը:
Արթուր Ալեքսանյանը պարտվեց Մուսա Եվլոևին որակավորման փուլում (տեսանյութ)

