Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Ռոբերտո Մանչինին կվերադառնա «Սամպդորիա» որպես տեխնիկական տնօրեն, հաղորդում է Sky Sports-ը:
Բեպե Յաչինին էլ կնշանակվի գլխավոր մարզիչ: «Սամպդորիան» այժմ ծանր վիճակում է, Բ Սերիայում 32 միավորով 18-րդն է:
Այժմ Մանչինին բանակցությունների վերջին փուլն է անցկացնում ակումբի նախագահ Մատեո Մանֆրեդիի հետ:
Մանչինին մարզական կարիերայի ընթացքում «Սամպդորիայի» կազմում անցկացրել է 15 մրցաշրջան՝ անցկացնելով ավելի քան 550 հանդիպում, 1991 թվականին էլ նվաճելով Ա Սերիայի տիտղոսը։
Roberto Mancini is returning to Sampdoria as the club’s technical director.
— Sky Sports News (@SkySportsNews) April 7, 2025
Mancini made more than 550 appearances for the club in 15 seasons as a player before leaving in 1997. pic.twitter.com/2s3LiTWrbP


