«Լեսթերում» կարող է մարզչական փոփոխություն տեղի ունենալ, գրում է Sky Sports-ը։
Անգլիական ակումբում գլխավոր մարզչի պաշտոնում Ռուդ վան Նիստելռոյին փոխարինելու երեք թեկնածու են դիտարկում` Լի Կարսլիին, Դենի Ռոլին ու Ռասել Մարտինին։
Առաջիկա օրերին «Լեսթերի» ղեկավարներն ու Վան Նիստելռոյը կքննարկեն հավանական համագործակցության շարունակության տարբերակները։
48-ամյա մասնագետը «Լիվերպուլից» Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում կրած պարտությունից (0-1) հետո հայտնեց, որ պատրաստ է մնալ «Լեսթերում»։ Վերջնական որոշում կկայացնեն «Աղվեսների» ղեկավարները։
Նիդերլանդցի մարզիչը «Լեսթերը» գլխավորում է 2024թ. դեկտեմբերից։ Ակումբը նրա գլխավորությամբ 22 խաղում 3 հաղթանակ է տարել, գրանցել 2 ոչ-ոքի և կրել 17 պարտություն։ «Լեսթերն» արդեն դուրս է մնացել Պրեմիեր լիգայից և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։


