Logo

Sky Sports. Անչելոտին Արքայական գավաթի եզրափակիչից հետո պատրաստվում է հեռանալ «Ռեալից»

15:39 / 17.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մտադիր է Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչից հետո հեռանալ ակումբից, հայտնում է Sky Sports-ը:

Ավելի վաղ իտալացի մասնագետը լրագրողների հետ զրույցում խուսափել էր իր մարզչական ապագայի վերաբերյալ հստակ պատասխանից:

Copa del Rey-ի եզրափակիչում «Արքայական ակումբն» ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» հետ:

Իտալացի մասնագետի գլխավորությամբ «Ռեալն» այս մրցաշրջանում չեմպիոնական պայքարը շարունակում է նաև ազգային առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ