Անգլիական «Լեսթերի» 38-ամյա հարձակվող Ջեյմի Վարդին չի պատրաստվում ավարտել մարզական կարիերան, հաղորդում է Sky Sports-ը:
Անգլիացին կա՛մ նոր պայմանագիր կստորագրի «Լեսթերի» հետ, կա՛մ էլ կփորձի տեղափոխվել այլ ակումբ: Վարդին հստակ որոշել է, որ պետք է շարունակի կարիերան:
Վարդին 2012 թվականի հուլիսից է հանդես գալիս «Լեսթերի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտին կսպառվի ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը:


