Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սերու Գիրասին 2026թ. ամռանը կարող է կարիերան շարունակել որևէ գրանդ ակումբում, հայտնում է Sky Sport-ը։
Դորտմունդյան ակումբի և գվինեացի ֆուտբոլիստի միջև գործող պայմանագրում գրանդ ակումբների համար տրանսֆերային հատուկ գին կա։
2026թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Լիվերպուլը» և «Չելսին» 29-ամյա հարձակվողին կարող են ձեռք բերել 50 միլիոն եվրոյով։
Գիրասին «Բորուսիայում» հանդես է գալիս 2024թ. հուլիսից, 67 խաղում խփել է 47 գոլ, կատարել 13 ասիստ։


