«Ռոմայի» նորեկ Լեոն Բեյլին աջ ազդրի վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի չորս շաբաթ, հայտնում է Sky Sport-ը։
Ճամայկացի վինգերը վնասվածքն ստացել էր հռոմեական ակումբ տեղափոխվելուց կարճ ժամանակ հետո՝ առաջին մարզումն անցկացնելու ժամանակ։
28-ամյա ֆուտբոլիստն օրեր առաջ էր «Ասթոն Վիլայից» վարձավճարով միացել «Ջալոռոսիին»։


