Նախորդ չորս տարիների Ֆորմուլա 1-ի անփոփոխ չեմպիոն, «Ռեդ Բուլի» մրցարշավորդ Մաքս Ֆերստապենը մոտ է «Մերսեդես» տեղափոխվելուն, գրում է Sky Sport Italia-ն:
Կողմերի միջև վերջին օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում, և նիդերլանդցի մրցարշավորդն իր նախնական համաձայնությունն է տվել տեղափոխությանը:
«Մերսեդես» թիմի ղեկավար Տոտո Վոլֆն ամեն ինչ անում է գործարքի կայացման համար: Դրա իրականացումը կասկածի տակ կդնի թիմում Ջորջ Ռասելի ապագան: Անգլիացու հետ համագործակցությամբ էլ հետաքրքրված է «Ասթոն Մարտինը»:
Ֆերստապենի պայմանագրի ժամկետը «Ռեդ Բուլի» հետ գործում է մինչև 2028 թվականը:


