Logo

«Սկուդերիա Ֆերարիի» դուբլը. Լեկլերը` ԱՄՆ-ի Գրան պրիի հաղթող

10:12 / 21.10.2024Ֆորմուլա 1
null

Իտալական «Սկուդերիա Ֆերարին» դուբլ է գրանցել Ֆորմուլա 1-ի ԱՄՆ-ի Գրան պրիում։ Օսթինում կայացած մրցումը հաղթել է մոնեգասկ մրցարշավորդ Շարլ Լեկլերը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է նրա թիմակից, իսպանացի Կառլոս Սայնսը։

Եռյակը եզրափակել է նախորդ երեք տարիների անփոփոխ չեմպիոն, ավստրիկան «Ռեդ Բուլի» նիդերլանդցի արշավորդ Մաքս Ֆերստապենը։

Այդ հաղթանակից հետո Լեկլերը վաստակել է 275 միավոր և ընդհանուր հաշվարկում երրորդ տեղում է։ Առաջատարը 354 միավորով Ֆերստապենն է, իսկ երկրորդ տեղում բրիտանական «Մաքլարենի» մրցարշավորդ Լանդո Նորիսն (297 միավոր) է։

Կոնստրուկտորների գավաթում առաջատարը 544 միավորով շարունակում է մնալ «Մաքլարենը», որին հաջորդում են «Ռեդ Բուլը» (504) և «Սկուդերիա Ֆերարին» (496)։

Մրցաշրջանի 20-րդ Գրան պրին կայանալու է հոկտեմբերի 27-ին Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ