«Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ ակումբից, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Սերբ ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակում ցանկանում է ձեռք բերել «Միլանը»։ Նրա ու «Բիանկոներիի» միջև պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։
25-ամյա հարձակվողի գործակալ Դարկո Ռիստիչը նախորդ շաբաթ հանդիպել է «Ռոսոներիի» սպորտային տնօրեն Իգլի Տարեի հետ` քննարկելով հավանական համագործակցության մանրամասները։
Վլահովիչը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2022թ. հունվարից, 162 խաղում խփել է 64 գոլ, կատարել 16 ասիստ։
Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


