Տիտեն կարող է նշանակվել «Կրուզեյրոյի» գլխավոր մարզիչ, սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ակումբը Բրազիլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Կորինտիանսին» պարտվելուց հետո մտադիր է մարզչական փոփոխություն կատարել` պաշտոնանկ անելով Լեոնարդո Ժարդիմին։
Տիտեն առավել հայտնի է Բրազիլիայի ագզային հավաքականում աշխատելու ժամանակահատվածից։ «Պենտակամպեոնները» 64-ամյա մարզչի գլխավորությամբ հանդես են եկել 2016-22թթ., 81 խաղում տարել են 61 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, 7 պարտություն, դարձել Ամերիկայի գավաթի հաղթող։
Տիտեի վերջին աշխատավայրը եղել է «Ֆլամենգոն», որտեղից նա հեռացել է 2024թ. սեպտեմբերին։


