Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան 2025/26 մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա անգլիական «Մանչեսթեր Սիթիից», հաղորդում է Նիկոլո Սկիրան:
Անգլիական գրանդն ու 31-ամյա ֆուտբոլիստը համաձայնություն չունեն նոր պայմանագրի վերաբերյալ: Սիլվայի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2026 թվականի հուլիսի 1-ին:
Բեռնարդու Սիլվան 2017 թվականի հուլիսից է հանդես գալիս «Մանչեսթեր Սիթիում»:
Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


