Logo

Սկիրա. Սական ու «Արսենալը» նոր պայմանագիր կստորագրեն

15:28 / 09.11.2025Ֆուտբոլ
null

Լոնդոնի «Արսենալն» ու անգլիացի վինգեր Բուկայո Սական նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների վերջին փուլում են, հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Կողմերն ընդհանուր հայտարարի են եկել և կստորագրեն նոր պայմանագիր, որի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Անգլիացու գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2027 թվականի հուլիսի 1-ին:

Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 2019 թվականի հուլիսից է հանդես գալիս «Արսենալի» գլխավոր թիմում, ընթացիկ մրցաշրջանում 14 խաղում խփել է 6 գոլ:

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ