«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քոբի Մեյնուն կարող է կարիերան շարունակել «Նապոլիում», սոցցանցերում գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Իտալիայի չեմպիոնը պատրաստ է ձմռանը վարձակալել 20-ամյա ֆուտբոլիստին։ «Աձուրին» երիտասարդ կիսապաշտպանին ցանկանում էր ձեռք բերել նաև նախորդ ամռանը, բայց գործարքը չկայացավ։
Մեյնուն իր հերթին ուզում է հեռանալ մանկունիական գրանդից` ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։
Եթե տրանսֆերը կայանա, անգլիացին կդառնա «Մանչեսթեր Յունայթեդից» երրորդ ֆուտբոլիստը, որը կտեղափոխվի «Նապոլի»։ Նեապոլյան ակումբը «Կարմիր սատանաներից» անցնող երկու տարում ձեռք է բերել Սքոթ Մաքթոմինեյին ու Ռասմուս Հոյլունին։
Մեյնուն ընթացիկ մրցաշրջանի 10 խաղում գրանցել է 1 ասիստ:


