«Ալ Իթիհադի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն կարող է վերադառնալ հայրենիք, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիգա 1-ը ներկայացնող «Փարիզը», որը բանակցություններ է սկսել նրա հետ։
34-ամյա ֆուտբոլիստի ու «Ալ Իթիհադի» միջև գործող պայմանագիրը կսպառվի 2026թ. հուլիսի 1-ին։ Կանտեն սաուդյան ակումբից նոր համաձայնագիր կնքելու վերաբերյալ առաջարկ դեռ չի ստացել։
Լիգա 1-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


