«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը կտեղափոխվի «Ալ Նասր», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Սաուդյան ակումբը համաձայնեցրել է ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերը։ «Ալ Նասրը» մյունխենյան գրանդին կվճարի 36 միլիոն եվրո։
Կոմանը նոր ակումբի հետ 3 տարվա պայմանագիր կստորագրի ու կվաստակի 22 միլիոն եվրո աշխատավարձ։
29-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» էր 2015թ. օգոստոսից, 339 խաղում խփել է 72 գոլ, կատարել 71 ասիստ։

