Logo

Սկիրա. Ինսինյեն մոտ է Իտալիա վերադառնալուն

12:17 / 29.11.2025Ֆուտբոլ
null

Կանադական «Տորոնտոյի» նախկին վինգեր Լորենցո Ինսինյեն, ամենայն հավանականությամբ, կվերադառնա հայրենիք, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

34-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել «Լացիո»։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որը կգործի մինչև 2027թ. հուլիսի 1-ը, իսկ Ինսինյեի տարեկան աշխատավարձը կլինի 1,2 միլիոն եվրո։

Իտալացի ֆուտբոլիստը հիանալի հարաբերություններ ունի հռոմեական ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ։

«Բիանկոչելեստեն» այժմ սպասում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշմանն ու գործարքի գրանցման թույլտվությանը, քանի որ «Լացիոն» մինչև 2026թ. հունվար որակազրկված է և չի կարող տրանսֆեր իրականացնել։

Ինսինյեն «Տորոնտոյից» հեռացել է այս տարվա հուլիսին և ազատ գործակալի կարգավիճակում է։ Նա կարիերայի մեծ մասն անցկացրել է «Նապոլիում», որտեղ 434 խաղում խփել է 122 գոլ, կատարել 95 ասիստ։

Անվանի ֆուտբոլիստը 10-ական գոլ ու ասիստ է գրանցել Իտալիայի ազգային հավաքականում անցկացրած 54 խաղում: Ազգային թիմի կազմում նա 2021թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ