Logo

Սկիրա. Դե Ռոսին կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի

14:24 / 04.10.2025Ֆուտբոլ
null

Դանիելե դե Ռոսին կարող է գլխավորել «Տորինոն», հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Թուրինյան ակումբն Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրում «Լացիոյին» պարտվելու դեպքում գլխավոր մարզչի պաշտոնից կազատի Մարկո Բարոնիին։ Նրան փոխարինելու գլխավոր թեկնածուն Դե Ռոսին է։

«Տոռոն» բանակցություններ է վարել 42-ամյա մասնագետի հետ` նրանից ստանալով նախնական համաձայնություն։

Դե Ռոսիի վերջին աշխատավայրը «Ռոման» է, որը նա մարզել է 2024թ. հունվարից սեպտեմբեր։ Նա գլխավորել է նաև ՍՊԱԼ-ը։

«Տորինոն» Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում 5 խաղում վաստակել է 4 միավոր, խփել ընդամենը 2 գոլ ու 15-րդ տեղում է։

«Լացիո» - «Տորինո» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 4-ին, մեկնարկը` ժամը 17:00-ին։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ