Logo

Սկիրա. Ցիմիկասը կվերադառնա «Լիվերպուլ»

14:19 / 13.12.2025Ֆուտբոլ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին դժգոհ է Կոստանտինոս Ցիմիկասի խաղից, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

«Ջալոռոսին», մեծ հավանականությամբ, կխզի հույն ֆուտբոլիստի վարձակալական պայմանագիրը։ Նա կվերադառնա «Լիվերպուլ»։

Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդն իր հերթին հույսեր չի կապում 29-ամյա պաշտպանի հետ և կփորձի հունվարին վաճառել նրա տրանսֆերային իրավունքը։

Ցիմիկասը 2025թ. օգոստոսին է վարձավճարով տեղափոխվել «Ռոմա», որի կազմում 11 խաղում կատարել է 1 ասիստ։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ու Իտալիայի Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ