Logo

Սկիրա. «Ատալանտայում» Յուրիչին փոխարինելու հիմնական թեկնածուն

00:23 / 10.11.2025Ֆուտբոլ
null

«Ատալանտայում» կարող է մարզչական փոփոխություն լինել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Եթե «Ներաձուրին» որոշի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Իվան Յուրիչին, նրան փոխարինելու հիմնական թեկնածուն կլինի Ռաֆայելե Պալադինոն։

Բերգամոն ներկայացնող ակումբը Յուրիչի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի, բայց խորվաթ մասնագետի դիրքերը կտրուկ թուլացել են Ա Սերիայի 11-րդ տուրում «Սասուոլոյից» կրած 0-3 հաշվով պարտությունից հետո։

Պալադինոյի ներկայացուցիչները երկու շաբաթ առաջ եղել են «Նյու Բալանս Արենա» ստադիոնում` բանակցելով «Ատալանտայի» ղեկավարների հետ։

«Ատալանտան» Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում 11 խաղում վաստակել է 13 միավոր և 13-րդ տեղում է։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ