Logo

«Սխալ արեցի՝ հեռանալով «Չելսիից»». Մաուրիցիո Սարի

14:33 / 23.11.2023Ֆուտբոլ
Մաուրիցիո Սարի

Իտալական «Լացիոյի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին խոստովանել է, որ ափսոսում է անգլիական «Չելսիից» հեռանալու համար։

««Յուվենտուսում» պահանջում էին, որ ես հաղթեմ Չեմպիոնների լիգան. ղեկավարության ուղերձն ակնհայտ էր։ Ինձ հաջողվեց նվաճել Սկուդետոն մի թիմի հետ, որի լավագույն տարիներն անցյալում ինչ-որ տեղ էին: Ղեկավարությունը ցանկանում էր փոխել թիմի խաղաոճը, սակայն վճռականությունը պակասում էր։

Միայն կարող եմ ասել, որ հեռանալով «Չելսիից»՝ սխալ եմ թույլ տվել: Իտալիա վերադառնալը սխալ որոշում էր»,- Սարիի խոսքը մեջբերում է La Repubblica-ն։

Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ «Չելսին» հաղթեց Եվրոպա լիգան։ «Չելսիի» ղեկին անցկացրած առաջին մրցաշրջանից հետո իտալացի մասնագետը խզեց պայմանագիրը, իսկ կարճ ժամանակ անց գլխավորեց «Յուվենտուսը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա