Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը, որի հետ սկանդալային հարցազրույցի պատճառով «Մանչեսթեր Յունայթեդը» խզել էր պայմանագիրը պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի հետ, շարունակում է հեգնել մանչեսթերյան ակումբին:
«Երբ «Արսենալը» հաղթի ԱՊԼ-ում (Մորգանը լոնդոնյան ակումբի երկրպագու է), կգնամ «Օլդ Թրաֆորդ» ու կտամ մենահամերգ, որի գագաթնակետը կդառնա «SIIIIUUUUUUU!!!»-ն (Կրիշտիանու Ռոնալդուի՝ գոլերը տոնելու բացականչությունը)»,- գրել է լրագրողը Թվիթերում:
Պիրս Մորգանը գրառում է կատարել նաև «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» (7-0) Անգլիայի առաջնության 26-րդ տուրի խաղից հետո՝ ակնարկելով, որ մանչեսթերյան թիմում չի տեսնում «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրին, ընդհանրություն նշելով ՄՅՈՒ-ում Ռոնալդուի խաղահամարի ու «Լիվերպուլի» դեմ խաղում արձանագրված հաշվի մեջև:
— Piers Morgan (@piersmorgan) March 5, 2023
Անգլիայի առաջնության 26 խաղից հետո «Արսենալը» 63 միավորով առաջատարն է և 5 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիին»: «Մանչեսթեր Յունայթեդը» 49 միավորով երրորդն է, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:
Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ՄՅՈՒ-ից հեռանալուց հետո պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբի հետ, որի շարքը համալրել է 2022թ. դեկտեմբերին: Ոչ պաշտոնական տվյալներով՝ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո: