Logo

Սկանդալային հարցազրույցի լրագրողը՝ Ռոնալդուի պոկերի մասին (ֆոտո)

00:44 / 10.02.2023Ֆուտբոլ
null

Բրիտանացի լրագրող Պիրս Մորգանը, որի հետ սկանդալային հարցազրույցից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» խզել էր պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ, անդրադարձել է պորտուգալացի հարձակվողի՝ «Ալ Նասրի» կազմում ձևակերպած պոկերին:

«Կրիշտիանու Ռոնալդուն խփեց բոլոր 4 գոլերն «Ալ Նասրի» կազմում «Ալ Վեհդայի» դեմ խաղում՝ գերազանցելով 500 գոլի ցուցանիշը ազգային առաջնություններում: Նա կարիերայում 61 հեթ-տրիկ է ձևակերպել. 30-ը՝ մինչև 30 տարեկանը, 31-ը՝ դրանից հետո:
Հիմա նա 38 տարեկան է: Անհավանական է»,- գրել է Մորգանը Թվիթերում՝ հաղորդագրությանն ավելացնելով այծի էմոջի (անգլերեն՝ goat-greatest of all time), որը նշանակում է բոլոր ժամանակների լավագույնը:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն արաբական ակումբի շարքերը համալրել է 2022-ի դեկտեմբերին: Ոչ պաշտոնական տվյալներով, նրա տարեկան աշխատավարձը կազմում է 200 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ