Logo

Գրինվուդի ընկերուհին սկանդալից հետո խախտել է լռությունը

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:27 / 04.02.2022ՍՊՈՐՏ
Մեյսոն Գրինվուդ-Հարիեթ Ռոբսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդի ընկերուհի Հարիեթ Ռոբսոնը խախտել է լռությունը՝ հայտարարություն տարածելով Instagram-ում։

Հիշեցնենք՝ աղջիկը բռնաբարության և սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանք է ներկայացրել 20-ամյա ֆուտբոլիստին։

«Շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք աջակցության և սփոփանքի հաղորդագրություններ են ուղարկել։ Վերջին մի քանի օրերը շատ ծանր էին: Դադարեցրել եմ սոցցանցերում իմ ակտիվությունը, քանի դեռ ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում»,- գրել է 22-ամյա Ռոբսոնն Instagram-ում։

Անգլիացի ֆուտբոլիստը ձերբակալվել էր կիրակի՝ այն բանից հետո, երբ Ռոբսոնը սոցիալական ցանցերում հրապարակել էր նրա բռնի գործողությունների մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր։ Չորեքշաբթի Գրինվուդը գրավի դիմաց ազատ էր արձակվել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա