Logo

Սկանդալ Անգլիայում. «Լիվերպուլի» գոլը չեն հաշվել թյուրիմացության պատճառով

10:59 / 01.10.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական «Տոտենհեմ» – «Լիվերպուլ» խաղում չեն հաշվել հյուրերի խփած «մաքուր» գոլը: 34-րդ րոպեին Մոհամեդ Սալահի փոխանցումից հետո կոլումբացին գրավել է տանտերերի դարպասը, սակայն գոլը չեղարկվել է խաղից դուրս վիճակ արձանագրելու պատճառով:

Անգլիայի մրցավարական կորպուսը (PGMOL) խոստովանել է, որ գոլը հարկավոր էր գրանցել.

«PGMOL-ը խոստովանում է, որ մարդկային լուրջ սխալ է տեղի ունեցել: Այդ դրվագում պետք է VAR-ի միջոցով գոլը գրանցվեր, սակայն դա տեղի չի ունեցել»:

ESPN-ի լրագրող Դեյլ Ջոնսոնը հայտնում է, որ մրցավարի տեսակրկնության օգնական Դարեն Ինգլենդն արագ կրկնապատկեր է դիտել՝ կարծելով, որ գլխավոր մրցավար Սայմոն Հուպերը հաշվել է գոլը: Նա խախտում չի արձանագրել և Հուպերին ասել է. «Ստուգումն ավարտված է»

Այդ խոսքը պետք է նշանակեր, որ մրցավարը ճիշտ որոշում է կայացրել: Իսկ Հուպերը կարծել է, որ VAR-ը հաստատել է խաղից դուրս վիճակը:

Այդ դրվագից 2 րոպե անց հաշիվը բացել է «Տոտենհեմը»:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա