Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին դժգոհել է Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղային գրաֆիկից:
«Կարծում եմ՝ խենթություն է, որ մենք՝ որպես այս խմբի հաղթողներ, խաղում ենք երկու օր անց: Պայմանները լավագույնը չեն, բայց մենք պետք է խաղանք»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի կրկնակի չեմպիոնները Լեհաստանի դեմ C խմբի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումն (2-0) անցկացրել էին նոյեմբերի 30-ի երեկոյան, իսկ ավստրալացիների դեմ 1/8 եզրափակիչում կխաղան դեկտեմբերի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:


