Logo

Six Kings Slam. Սիները հաղթեց Ջոկովիչին ու եզրափակիչում կմրցի Ալկարասի դեմ

00:19 / 17.10.2025Թենիս
null

Ռիադում ընթացող Six Kings Slam ցուցադրական մրցաշարի եզրափակիչում կմրցեն աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասն ու երկրորդ համար Յանիկ Սիները:

Իտալացի Սիները քիչ առաջ կիսաեզրափակիչում 6-4, 6-2 հաշվով հաղթեց աշխարհի 5-րդ ռակետ Նովակ Ջոկովիչին: Մրցախաղը տևեց 1 ժամ 3 րոպե:

Յանիկ Սիները մրցաշարի գործող հաղթողն է:

Ջոկովիչը երրորդ տեղի համար մրցախաղում կհանդիպի աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցին, որին կիսաեզրափակիչում հաղթել էր Ալկարասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ