Logo

Six Kings Slam 2024. Ալկարասը հաղթեց Նադալին և դուրս եկավ եզրափակիչ

00:55 / 18.10.2024Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դարձավ Six Kings Slam 2024 ցուցադրական մրցաշարի եզրափակիչի երկրորդ մասնակիցը:

Իսպանացին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում անցկացվող մրցաշարի կիսաեզրափակիչում երկու սեթում 6-3, 6-3 հաշվով հաղթեց լեգենդար հայրենակցին` Ռաֆայել Նադալին: Ալկարասն աշխարհի 153-րդ ռակետին հաղթեց 1 ժամ 18 րոպեում:

Ալկարասը եզրափակիչում կմրցի աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիների դեմ: Իտալացին կիսաեզրափակիչում 6-2, 6-7, 6-4 հաշվով հաղթել էր աշխարհի չորրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին: 

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթոող, 38-ամյա Նադալն էլ երրորդ տեղի համար մրցախաղ կանցկացնի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող, 37-ամյա Ջոկովիչի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ