Logo

«Սիթին» նոր պայմանագրի պաշտոնական առաջարկ է արել Բեռնարդու Սիլվային

13:18 / 08.08.2023• Ֆուտբոլ
null

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կնքելու պաշտոնական առաջարկ է կատարել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Անգլիայի չեմպիոնը ֆրանսիական ՊՍԺ-ին ու կատալոնական «Բարսելոնային» պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրել էր, որ պորտուգալացու տրանսֆերի վերաբերյալ չի բանակցելու:

Այժմ ակումբը սպասում է 28-ամյա ֆուտբոլիստի պատասխանին: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի ամռանը:

Բեռնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» գույները պաշտպանում է 2017 թվականից: Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ